Not Selected

ԻՆՉՊԵՍ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՊԱՀՈՎԵՑ ՏԵՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

05/04/2023

Fastex Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչին ընդառաջ վերհիշել ենք՝ ինչպես «Ուրարտուն» հաղթահարեց «Արարատ-Արմենիայի» արգելքը։

Fastex Հայաստանի Գավաթի խաղարկության 2022/23 մրցաշրջանում «Ուրարտուն» պայքարը սկսեց 1/4 եզրափակիչ փուլից։ Կիսաեզրափակչի մասնակիցը որոշվելու էր մեկ խաղի արդյունքում։ Մեր տղաները հյուրի կարգավիճակում մրցեցին «Արարատ-Արմենիայի» հետ և վստահ հաղթանակ տոնեցին 4-0 հաշվով։ Մաքսիմ Մայրովիչի, Դավիթ Խուրցիձեի, Դմիտրո Խլյոբասի և Նարեկ Գրիգորյանի գոլերը կիսաեզրափակչի ուղեգիր ապահովեցին մեր թիմի համար։

Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև «Շիրակը», «Փյունիկը» և «Գանձասարը»։ Իսկ ահա վիճակահանության արդյունքում «Ուրարտուին» բաժին հասավ հենց կապանյան թիմը։

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

1/8 եզրափակչում թիմը Ալեն Կարապետյանի և Դավիթ Փարեմուզյանի խփած գոլերի շնորհիվ 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին Առաջին խմբի առաջնության նորեկ «Միկայի» նկատմամբ: Իսկ քառորդ եզրափակչում թիմը հետխաղյա 11-մետրոնոցներով պայքարից դուրս թողեց «Ալաշկերտին»՝ արդյունքում հաղթելով 5-4 հաշվով։

Կիսաեզրափակչի «Ուրարտու» - «Գանձասար» հանդիպումը կկայանա խաղային երկրորդ օրը՝ ապրիլի 6-ին։ «Ուրարտու» մարզադաշտում այն կմեկնարկի 19։00-ին։ Իսկ եզրափակչի առաջին մասնակիցը պարզ կդառնա այսօր՝ «Շիրակ»-«Փյունիկ» խաղով։ 

Ստորև եկեք վերհիշենք քառորդ եզրափակչում «Արարատ-Արմենիայի» դարպասը խփված գոլերը․