Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՄԵՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆ ԱՅՍՕՐ ՄՈՏԻՎԱՑՎԱԾ ԽԱՂԱԼՆ ԷՐ»

06/04/2023

Գավաթի կիսաեզրափակչում «Գանձասարի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կասեմ, որ լրջորեն պատրաստվել էինք այս խաղին, հասկանում էինք, որ չնայած «Գանձասարը» Առաջին խմբում է հանդես գալիս, խաղալու էր տրամադրված, մեր հիմնական առաջադրանքը մոտիվացված խաղալն էր ու խաղի ընթացքում պարզ սխալներից զերծ մնալը։ Գիտեինք, որ պայքարը, մենապայքարները մեծ էին լինելու, ու միտված էինք տիրելու խաղային առավելությանը։ Առաջին կեսում չկարողացանք գոլ խփել, իսկ երկրորդում միանգամից 4-ը հեղինակեցինք»։

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ ՊԱՀԵՐԸ ՉԻՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ամենաիրական պահը մեր չիրացրած 11-մետրանոցն էր, որը ուժ տվեց «Գանձասարին», թիմը սկսեց ավելի ագրեսիվ գործել, մեզ մնում էր միայն սպասել, ինչն էլ ցույց տվեց երկրորդ խաղակեսը»։

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍԻ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՈՒ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Արասը մեր թիի համար կարևոր խաղացող է, այն, որ նա այսօր խաղաժամանակ ստացավ, դա նրա անցկացրած մարզումների արտացոլանքն էր, և նա ցույց տվեց, որ կարող է այդ ժամանակն օգտագործել արդյունավետ ու դարձավ 2 գոլի հեղինակ»։