Not Selected

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ԹԻՄԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

12/05/2023

Մայիսի 13-ին Fastex Հայաստանի գավաթի 32-րդ խաղարկությունում միմյանց հետ կմրցեն «Ուրարտուն» և «Շիրակը», որը կլինի գավաթային եզրափակչում թիմերի առաջին դիմակայությունը։

10-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ՄԵՐ ԹԻՄԻ ՀԱՄԱՐ

Մեր թիմը երկրորդ տարին անընդմեջ Fastex Հայաստանի գավաթի եզրափակչի ուղեգիր է նվաճել: «Ուրարտուն» 10-րդ անգամ կվիճարկի գավաթը։ Նախորդ 9-ից 3 անգամ է թիմը կարողացել է գլխավերևում պահել գավաթը՝

1992թ․ «Ուրարտու» (այն ժամանակ՝ «Բանանց») - «Հոմենթմեն» 2-0

2007թ․ «Ուրարտու» - «Արարատ» 3-1

2016թ․ «Ուրարտու» - «Միկա» 2-0

ԳՈԼԵՐՈՎ ԱՉՔԻ ԸՆԿԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ

Գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանի քառորդ եզրափակչում ու կիսաեզրափակչում «Ուրարտուից» աչքի ընկան 7 տարբեր ֆուտբոլիստներ, որոնք հաղթանակ ապահովեցին «Արարատ-Արմենիայի» (4-0) և «Գանձասարի» հետ խաղերում (4-0): Նրանք են Մաքսիմ Մայրովիչը, Դավիդ Խուրցիձեն, Դմիտրո Խլյոբասը, Նարեկ Գրիգորյանը, ժիրայր Մարգարյանը, Թեմուր Ջիկիան և Արաս Օզբիլիզը։ Վերջինս կիսաեզրափակչում դուբլ գրանցեց՝ բացելով նաև իր գոլերի հաշիվը «Ուրարտուի» կազմում պաշտոնական խաղերում։

«ՇԻՐԱԿԸ» 8-ՐԴ ԱՆԳԱՄ ԿՊԱՅՔԱՐԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՄԱՐ

Վերջին անգամ Գյումրիի թիմը գավաթը վիճարկելու հնարավորություն է ստացել 2017-ին։ «Շիրակի» համար հաղթական են եղել 7 եզրափակիչներից 2-ը՝

2012 թ․ «Շիրակ» - «Իմպուլս» 1-0

2017թ․ «Շիրակ» - «Փյունիկ» 3-0

«Շիրակի» ուղեգիրը գավաթի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ փուլ ապահովեց հետխաղյա 11-մետրանոցներով «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակը։

Այսպիսով, Fastex Հայաստանի գավաթի եզրափակիչը հանդիպումն «Ուրարտուի» և «Շիրակի» միջև կկայանա մայիսի 13-ին՝ ժամը 19։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում։ 

Իսկ ստորև ներկայացնում ենք մեր թիմի բոլոր 8 գոլերը, որոնք խփվեցին եզրափակիչ դուրս գալու ճանապարհին․