Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԽԱՂԱՑԻՆՔ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԻՆՔՆԱՆՎԻՐՈՒՄՈՎ»

22/05/2023

ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շատ լարված հանդիպում ստացվեց և ոչ այդքան լավ երկրորդ խաղակես։ Լավ սկսեցիք, մի քանի գոլային պահ ունեցանք, որոնցից մեկն իրացրինք։ Կրկնում եմ՝ մրցակիցը բավականաչափ տհաճություններ ստեղծեց մեզ համար, միշտ չէ, որ դրանք չեզոքացնում էինք, ստիպեց մեզ խաղալ այն ֆուտբոլը, որին մենք սովոր չէինք,  իմ կարծիքով՝ ԲԿՄԱ-ն լավ հանդիպում անցկացրեց։

Ամբողջական ինքնանվիրում ենք խաղացել և ամենակարևորն արդեն հաջորդ հանդիպումն է։»։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԾԱՆՐ ՈՒ ԼԱՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Լինում Են նման խաղեր, երբ թիմին պետք է դիմանաս, ամեն բան չէ, որ ստացվում է, ճնշումն աճում է, քանի որ առաջնության վերջնամասն է, կարծում եմ՝ բնական երևույթ է։ Ավելի կարևոր են այն 3 միավորները, որոնք վաստակում ենք նման դժվար խաղերում։ Երբեմն լինում է հակառակը, երբ լավ հանդիպում է, բայց արդյունքը գոհացուցիչ չէ։