Not Selected

«ՇԻՐԱԿ-2»-Ի ՀԵՏ՝ ԿՐԿԻՆ ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻՈՎ

23/05/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 32-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ-2»-ին և գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց: Թիմերի միջև նախորդ խաղերից առաջինում. նվազագույն հաշվով հաղթել էին մեր տղաները, մյուսում խաղն ավարտվել էր կրկին գոլազուրկ ոչ-ոքիով։

Առաջին խաղակեսը թիմերը հավասար պայքարում անցկացրին։ Իրական վտանգ ներկայացնող պահերը բացակայում էին, իսկ գնդակը հիմնականում դաշտի կենտրոնական հատվածում էր խաղարկվում։ Եթե առաջին կեսում թիմերը փորձում էին պահել ոչ-ոքին մինչ հանդերձարան գնալը, ապա երկրորդ խաղակեսում նրանք սկսեցին բավական ագրեսիվ գործել։ Հանդիպման 66-րդ րոպեին Կարեն Դավթյանը կորցրեց գնդակը մրցակցի կիսադաշտում, ինչից հետո հյուրերը կարող էին բացել հաշիվը, սակայն նույն Կարեն Դավթյանն էլ փրկեց իրավիճակը:

Խաղի վերջնամասում Նարեկ Դավթյանը լավ հնարավորություն ուներ գրավելու «Շիրակ-2»-ի դարպասը, սակայն մեր պաշտպանի հարվածը շեղ ստացվեց: Արդյունքում, թիմերը կրկին առանց խփած գոլերի բաժանվեցին:

Հավելենք, որ հաջորդ տուրը վերջինն է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Վերջին խաղում Պադերինի գլխավորած թիմը կմրցի «Ալաշկերտ-2»-ի հետ: Հանդիպումը «Քասախի մարզիկ» մարզադաշտում կմեկնարկի 17:00-ին: 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՇԻՐԱԿ-2» 0-0

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1. Սուրեն Ղազարյան, 12. Արա Ջոլաքյան, 39. Նարեկ Դավթյան, 8. Գևորգ Գրիգորյան, 15. Կարեն Դավթյան (ա), 88. Խարիտոն Այվազյան, 27. Գառնիկ Մինասյան, 77. Ալիկ Մկրտչյան, 35. Իսաակ Բարրի, 25. Դավիթ Ղիասյան, 17. Էրիկ Ասատրյան:

Պահեստայիններ՝ 50. Դավիթ Արտենյան, 22. Մխիթար Ումրեյան, 9. Արթուր Իսրայելյան, 23. Լևոն Բաշոյան, 38. Հարություն Ջավադյան, 11. Էրիկ Ղուլինյան, 70. Էմմանուել Դիտու, 7. Հայկ Ղազարյան, 2. Արթուր Մելիքյան, 6. Հայկ Նորիկյան: 

«ՇԻՐԱԿ-2»․ 55. Լյովա Կարապետյան, 4. Համլետ Մնացականյան, 9. Վրեժ Թորոսյան, 18. Սամվել Ղուկասյան, 10. Սերգեյ Մանուկյան, 7. Լևոն Գևորգյան, 20. Գագիկ Ակուլյան, 8. Նարեկ Ջանոյան, 3. Տիգրան Սումբուլյան, 23. Հովհաննես Փահլևանյան:

Պահեստայիններ՝ 1. Հովհաննես Հովհաննիսյան, 66. Վազգեն Սարգսյան, 99. Ռաֆիկ Վարդանյան, 80. Նարեկ Գևորգյան: