Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆԵՐԻՆ

23/05/2023

Մայիսի 23-ին «Ուրարտու» մարզաբազայի արձանախմբի մոտ մեր ակումբի ակադեմիայի սաներին ներկայացվեց Հայաստանի գավաթը, որն «Ուրարտուն» նվաճեց մայիսի 13-ին:

Միջոցառմանը ներկա էին նաև «Ուրարտուի» պատմության ընթացքում գավաթակիր դարձած 3 սերունդների ներկայացուցիչները՝ Կարեն Միքայելյանը (1992 թվականին «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր), Սեմյոն Մուրադյանը (2007 թվականին թիմի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր, 2013/14թթ․ «Բանանցի» կազմում հռչակվել է Հայաստանի չեմպիոն), Վահագն Այվազյանն (2013/14թթ․ դարձել է Հայաստանի չեմպիոն, 2015/16թթ․ մրցաշրջանում՝ Հայաստանի գավաթակիր) ու Ստեփան Ղազարյանը (որպես ֆուտբոլիստ 2007 և 2016 թվականներին «Բանանցի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր, իսկ որպես մարզիչ՝ 2023 թվականին)։

Ներկայացնում ենք միջոցառման լուսանկարները