Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ՄԵՆՔ ԳԻՏԵԻՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԽԱՂԱԼՈՒ ՄՐՑԱԿԻՑԸ։ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԿԱՅԻՆ»

08/05/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի՝ «Նոայի» հետ խաղում տոնած հաղթանակի (1-0) մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Կարծում եմ, որ խաղը նախևառաջ դուրս եկավ հանդիսատեսին, սուր հանդիպում էր՝ երկուստեք գոլային պահերով, հանդիպել էին միմյանց ոճերով նման երկու թիմեր։ Մենք գոլ խփեցինք երկրորդ խաղակեսի սկզբում՝ մի փոքր փոխելով մարտավարությունը։ Կարող էինք երկրորդ գոլը խփել, այդ կերպ լարվածությունը կթուլանար, բայց 1-0-ն ֆուտբոլիստները պահեցին մինչև վերջ՝ հոգեբանորեն լարված մնալով նաև իրենք։

Գիտեինք, հասկանում էինք՝ ինչպես է խաղալու «Նոան», պատրաստվել էինք, ուստի ամեն ինչ ենթադրելի էր մեզ համար։

ԽԱՐԻՏՈՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ՝ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իհարկե, Նանան այդ դիրքում առաջատարն է, փորձել ենք նաև այդ դիրքում Կարեն Մելքոնյանին, նրանց կարող է փոխարինել նաև Ռաֆայել Կարիոկան, ուստի այդ դիրքի համար մեծ մրցակցություն կա՝ ինչպես և մյուս դիրքերի համար»։

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍԻ ԴԵՐԸ՝ ԹԻՄՈՒՄ ՈՒ ԴՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ

«Արասը փորձառու ֆուտբոլիստ է՝ թոփ ակումբներում խաղացած, ու նա գիտի ճանապարհը դեպի մեծ բարձունքներ»։

ԹԻՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՏԱՆԸ ԵՎ ՀՅՈՒՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

«Հիանալի բազա ունենք, մեր սեփական ստադիոնը և հպարտ ենք նաև ակադեմայով, որը մշտապես տրամադրում է գլխավոր թիմին ֆուտբոլիստներով, որոնցից շատերն իրենց դրսևորել են ազգային հավաքականում, դա այն հողն է, որի վրա աճում են նրանք, բայց ֆուտբոլը տարբեր կերպ է դասավորվում։ Մեր՝ դրսում ցուցադրած ավելի լավ արդյունքները թիմի խաղաոճի հետ կապ չունի, կարծում եմ՝ տնային պարտությունները, որոնք ունեցանք առաջին շրջանում, «Վանի» ու «Լեռնային Արցախի» հետ խաղերում, երբ մրցակիցները ընդամենը մեկ հարված էին կատարել դարպասին երկու խաղերը միասին, բայց մենք պարտվել ենք 2-3 և 0-1 հաշիվներով, սա ֆուտբոլ է, հենց դրա համար ենք մենք սիրում այս խաղը, քանի որ այն անկանխատեսելի է։ Մենք չենք փոխում մարտավարությունը, մենք ունենք խաղի ոճ, սկզբունքայնություն, այդպես ուղղակի ստացվում է»։  

5-3-2 ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք արձագանքում էինք նրան, ինչ տեղի էր ունենում խաղադաշտում, կարևորում էինք բալանսը ու ըստ այդմ որոշում կայացրինք խաղալ այդ մարտավարությամբ»։