Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ

15/06/2023

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը հունիսի 9-ին մեկնարկած հավաքի նախավերջին օրը մակեդոնական Սկոպյե քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի իր հասակակիցների հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 

«Ուրարտուից» հավաքական հրավիրված պաշտպան Խարիտոն Այվազյանը փոխարինման մտավ 71-րդ րոպեին, իսկ վարձակալության հիմունքներով այլ ակումբներում հանդես եկող մեր մյուս ֆուտբոլիստները՝ Ռուբեն Աբրահամյանը (ԲԿՄԱ) և Էրիկ Սիմոնյանը (ԲԿՄԱ) մեկական խաղակես անցկացրին, Ռոբերտ Բաղրամյանը («Նոա») 15 րոպե անցկացրեց խաղադաշտում։ Գոռ Լուլուկյանը պահեստայինների նստարանին էր, սակայն խաղաժամանակ չստացավ, իսկ Ռուբեն Եսայանը («Նոա») հայտավորված չէր խաղին։