Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԳԵՂԵՑԻԿ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ՈՒԵԼՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ

17/06/2023

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 16-ին անցկացրեց ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը։ Մեր ընտրանին այդ խաղում 4-2 հաշվով առավելության հասավ Ուելսի հավաքականի նկատմամբ։

«Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն լավագույններից էր խաղադաշտում։ Նա մասնակցեց ամբողջական հանդիպմանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Ժիրայր Մարգարյանն ու Էրիկ Փիլոյանը պահեստայինների նստարանին էին, սակայն խաղաժամանակ չստացան։

Նշենք, որ հավաքականի մյուս հանդիպումը կկայանա արդեն Երևանում, որտեղ թիմը կընդունի Լատվիայի ազգային ընտրանուն։ Խաղը կկայանա հունիսի 19-ին, ժամը 20։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում