Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴԱՎԻԹ ԽՈՒՐՑԻՁԵ

19/06/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ռուսաստանցի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի աշնանը։ 

Խուրցիձեն մեր թիմի կազմում 31 հանդիպման է մասնակցել  ու 4 գոլի հեղինակ դարձել։ 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։