Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ՀԻՄԱ ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ԵՎ ՍԿՍԵԼՈՒ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ»

20/06/2023

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության արդյունքը, որով հայտնի դարձավ «Ուրարտուի» մրցակիցը։ Այն Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկի» ֆուտբոլային ակումբն է։

«Ամեն ինչ շատ պարզ է, հեշտ թիմեր չկան: Բոլոր ակումբներն էլ իրենց առաջնությունների հաղթողներն են: Սա Չեմպիոնների լիգան է, այստեղ հարմարավետ մրցակիցներ չկան: Այստեղ բոլորը պետք է պատրաստվեն, հասկանան իրենց ուժերը, հասկանան, թե ինչպես խաղալ մրցակցի դեմ։ Հասկանում ենք, որ մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության անվիճելի առաջատարն է, որն առաջնությունն ավարտեց 20 միավորի առավելությամբ, այնպես որ կուսումնասիրենք և կպատրաստվենք»: