Not Selected

ՀԱՅՏՆԻ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿԻՑԸ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

20/06/2023

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Ըստ ՈւԵՖԱ-ի դասակարգման, «Ուրարտուն» նախապես ընդգրկված էր 3-րդ խմբի թիմերի զամբյուղում և վիճակահանությամբ մեր թիմին կարող էին բաժին հասնել մոլդովական «Շերիֆը», բելառուսական «Բատեն», ղազախական «Աստանան», իսրայելական «Մաքաբի Հայֆան» և բոսնիական «Զրինսկին»։

Վիճակահանության արդյունքում մեր մրցակիցը կլինի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկին»։

Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին կամ 12-ին` Երևանում, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 18-ին կամ 19-ին։