Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑԸ «ԶՐԻՆՍԿԻԻ» ԱՐԳԵԼՔԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

21/06/2023

Ինչպես արդեն գիտեք, «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Մոստարի «Զրինսկի» թիմի հետ։

Թիմերի առաջին խաղը կկայանա հուլիսի 11-ին «Ուրարտու» մարզադաշտում, և կմեկնարկի 19:00-ին։ Պատասխան խաղը կլինի մեկ շաբաթ անց՝ Բոսնիա և Հերցեգովինայում:

Հավելենք, որ հաղթելու դեպքում մեր թիմը կխաղա «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Հեսպեր» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։