Not Selected

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶԸ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ

25/06/2023

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր թիմի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը չորրորդ անգամ հայր է դարձել։ Նրա և կնոջ՝ Նանայի ընտանիքում լույս աշխարհ է եկել փոքրիկ Մենուա Մելքոն Օզբիլիզը:

Շնորհավորում ենք ընտանիքին որդու լույս աշխարհ գալու կապակցությամբ, իսկ փոքրիկին մաղթում խաղաղ ու անհոգ մանկություն: