Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՀԵՏ

26/06/2023

«Ուրարտուն» շարունակում է մարզումային  գործընթացն ու արդեն նախապատրաստվում հաջորդ ամիս կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը։ Բայց մինչ այդ նախապատրաստական շրջանի ընթացքում մեր թիմը ընկերական հանդիպումներ կանցկացնի։

Ինչպես և նախատեսված է, «Ուրարտուն» հավաքի մի մասը՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ էլ ստուգողական հանդիպում կանցկացնի։ Հուլիսի 1-ին Գունկոյի տղաները կմրցեն տեղի «Սաբուրթալոյի» հետ։