Not Selected

ՄԻՔԱՅԵԼ ՄԻՐԶՈՅԱՆ․ «ՀԱՃԵԼԻ Է ՀԵՏ ԳԱԼ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂԻՑ ՍԿՍԵԼ ԵՍ»

27/06/2023

«Ուրարտուի» սան և թիմի նորեկ Միքայել Միրզոյանը խոսել է հարազատ ակումբ վերադառնալու, մարզումային գործընթացի ու թիմի նախապատրաստական շրջանի մասին.

ՀԱՐԱԶԱՏ ԱԿՈՒՄԲ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ լավ զգացողություններ ունեմ, հաճելի է հետ գալ այնտեղ, որտեղից սկսել ես, այդ զգացողություններից բացի նաև մեծ հույս ունեմ, որ լավ ելույթներ կունենամ այստեղ։

Հարմարվելը դժվար չէր էստեղ, շատ ընկերներ ունեմ այստեղ, որոնց հետ խաղացել եմ փոքր տարիքից։ Շարունակում եմ հարվարվել թիմին, կարծում եմ՝ երկար չի տևի»։

ՄԱՐԶՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

«Շատ լավ ու ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում, փորձում ենք աստիճանաբար լավ մարզավիճակի հասնել, շատ բարձր մակարդակով նախապատրաստվում ենք Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, որին կնպաստեն նաև ընկերական խաղերը, որոնցում ևս պետք է լավ հանդես գանք»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Մարզավիճակիս հետ կապված որևէ խնդիր չկա, դադարը շատ չի եղել, մրցաշրջանն ավարտեցինք ուշ, իսկ նախապատրաստական փուլը շուտ սկսեցինք, կարծում եմ՝ լավ վիճակում եմ։

Աշխատելու ենք առավելագույնս լավ հանդես գալ նոր մրցաշրջանում էլ՝ թե՛ եվրագավաթներում, թե՛ առաջնությունում»։