Not Selected

ԱՎԱՐՏՎԵՑ SIMON CUP 2023 ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

05/06/2023

Ավարտվեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից, 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանին նվիրված միջազգային ամենամյա հուշամրցաշարը։ 

Մրցաշարին մասնակցեցին 12 թիմեր ինչպես Հայաստանից, այնպես էլ ռուսական ակումբների ակադեմիաներից`

Մ-14 տարեկանների խումբ (2009թ.) - «Ուրարտու», «Ուրալ», «Փյունիկ», «Ակադեմիա», 

Մ-15 տարեկանների խումբ (2008թ․) - «Ուրարտու», «Սպարտակ», «Փյունիկ», «Կրասնոդար», «Գանձասար», «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Ակադեմիա»:

Հունիսի 3-ին և 4-ին երկու տարիքային խմբերում կայացան պատվավոր տեղերի ու մրցաշարի հաղթողի կոչման համար հանդիպումները: Արդյունքում, Մ-14 տարեկանների խմբում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Ուրարտու 2008»-ը, երկրորդը «Փյունիկ 2009»-ն էր, իսկ հաղթողի կոչմանն արժանացավ «Ուրալ 2009»-ը՝ եզրափակչում հաղթանակ տոնելով «Փյունիկ 2009»-ի նկատմամբ՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։

Մ-15 տարեկանների խմբում էլ երրորդ հորիզոնականն զբաղեցրեց «Փյունիկ 2008» թիմը չեմպիոնության համար էլ վերջին խաղում պայքարեցին «Կրասնոդար 2008»-ն ու «Սպարտակ 2008»-ը։ Մոսկվայի «Սպարտակը» 3-1 հաշվով առավելության հասավ ու դարձավ Simon Cup 2023-ի հաղթող։

Հուշամրցաշարի փակման արարողության ժամանակ էլ թիմերին մեդալներն ու պատվոգրերը, ինչպես նաև ֆուտբոլիստներին անհատական մրցանակներ հանձնեցին Սիմոնի հայրը՝ Սպարտակ Իսրայելյանը, «Ուրարտուի» ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, ակադեմիայի ղեկավար կազմը և, իհարկե, ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը։

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ կայացած հանդիպումներից ու փակման արարողությունից․