Not Selected

ՓՈԽՎԵԼ Է «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԸ

05/06/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 36-րդ տուրի «Ուրարտու» - «Արարատ» հանդիպումը, որը նշանակված էր հունիսի 6-ին «Ուրարտու» մարզադաշտում, ժամը 17։00-ի փոխարեն կմեկնարկի 19։00-ին։ 

Հավելենք, որ հանդիպման վերջում մեր թիմին կհանձնվի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գավաթը։ «Ուրարտուն» մեկ տուր առաջ ապահովել էր իր չեմպիոնությունը 2022/23 մրցաշրջանում՝ հաղթանակի հասնելով  «Փյունիկի» նկատմամբ։