Not Selected

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԸ ՉԵՄՊԻՈՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՎԱՐՏԵՑԻՆՔ ՈՉ-ՈՔԻՈՎ

06/06/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 36-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին» ու 1-1 հաշվով ոչ-ոքի գրանցեց: Մեր թիմից գոլի հեղինակ դարձավ Մաքսիմ Մայրովիչը, իսկ հյուրերից աչքի ընկավ Ռազմիկ Հակոբյանը: 

Հարկ է նշել, որ մեր թիմն այս հանդիպմանը մոտեցել էր արդեն իսկ Հայաստանի առաջնության չեմպիոնի կարգավիճակում, ուստի այս խաղը ոչինչ չէր վճռի ու չէր փոխի: Դմիտրի Գունկոն «Արարատի» դեմ թիմի հայտացուցակում էր ընդգրկել նաև «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներից մի քանիսին, որոնցից երկուսը՝ Գառնիկ Մինասյանն ու Իսաակ Բարրին մեկնարկային կազմում էին:

Մեր տղաները բացեցին հանդիպման հաշիվը խաղի 5-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Մաքսիմ Մայրովիչը: Թիմերը ակտիվ խաղ չէին ցուցադրում, բայց 23-րդ րոպեին  Ռազմիկ Հակոբյանը հավասարեցրեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտան նաև Լևոն Բաշոյանը, Էդիկ Վարդանյանը, Դավիթ Ղիասյանը և բոլորն իրենց նորամուտը նշեցին «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում: Մեր տղաները մի քանի վտանգավոր տուգանային իրացրին, բայց այդպես էլ գոլով ավարտվել չստացվեց: Երկրորդ կեսում միմյանց դարպասը գրավել թիմերը չկարողացան:

Այսպիսով, «Ուրարտուն» առաջնության վերջին խաղն ավարտեց ոչ-ոքի, սակայն չմոռանանք, որ մեր տղաները մեկ տուր առաջ ապահովել էին չեմպիոնությունը:

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ» 1-1

1-0 Մաքսիմ Մայրովիչ (5'), 1-1 Ռազմիկ Հակոբյան (23')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան (ա), 36. Խարիտոն Այվազյան, 38. Իսաակ Բարրի, 6. Արման Ղազարյան, 35. Ռաֆայել Կարիոկա, 9. Նարեկ Աղասարյան, 17. Գառնիկ Մինասյան, 33. Մարկոս Ժունիոր, 21. Նարեկ Գրիգորյան, 15. Մաքսիմ Մայրովիչ, 13. Դմիտրո Խլյոբաս: 

Պահեստայիններ՝ 42. Ալեքսանդր Մելիխով, 22. Մխիթար Ումրեյան, 2. Նանա Անտվի, 4. Եվհենիի Ցիմբալյուկ, 31. Իվան Զոտկո, 67. Վադիմ Պարամոնով, 88. Ժիրայր Մարգարյան, 8. Ուգոչուկվու Իվու, 28. Դավիթ Ղիասյան, 39. Լևոն Բաշոյան, 90. Օլեգ Պոլյակով, 10. Կարեն Մելքոնյան, 18. Լեոն Սաբուա:

«ԱՐԱՐԱՏ»․ 98. Նեմանյա Լեմահիչ, 9. Ռազմիկ Հակոբյան, 5. Հրայր Մկոյան (ա), 23. Գոռ Մալաքյան, 20. Ռուդիկ Մկրտչյան, 30. Չիդեչուկվու Ռանսոմ, 81. Կասսիմ Հադջի, 22. Դուշան Միհիչ, 4. Մելոնցա Վիլյամ, 19. Ալասան Ֆայե, 8. Վարդան Արզոյան:

Պահեստայիններ՝  31. Գառնիկ Գրիգորյան, 71. Սերգեյ Ռևյակին, 21. Սերոբ Գալստյան, 6. Հայկ Իշխանյան, 33. Հովհաննես Նազարյան, 7. Մուհամեդ Կոնե, 77. Գեորգի Բաբալիև, 24. Հադջի Մուստաֆա, 15. Էրիկ Ազիզյան: