Not Selected

2014 ԹՎԱԿԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԱՅՑԸ «ՈՒՐԱՐՏՈՒ»

07/06/2023

Հայաստանի առաջնության վերջին՝ 36-րդ տուրի խաղում, որտեղ «Ուրարտուին» հանձնվեց առաջնության գավաթը, ներկա էին 2014 թվականին մեր թիմի կազմում չեմպիոն հռչակված Հովհաննես Համբարձումյանը, Արամ Լոռեցյանն ու 2007 թվականի Հայաստանի գավաթակիր Սեմյոն Մուրադյանը։

Նրանք խաղից առաջ այց կատարեցին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարան, որտեղ արդեն իսկ բացվել են Հայաստանի գավաթի և Հայաստանի առաջնության չեմպիոնության մասին պատմող անկյունները։ Ֆուտբոլիստները վերհիշեցին իրենց անցած ուղին և կիսվեցին էմոցիաներով, որոնք ստացել էին 2014-ի չեմպիոնության ժամանակ։

Համբարձումյանը, Լոռեցյանն ու Մուրադյանը ներկա եղան նաև «Ուրարտու» - «Արարատ» խաղին՝ աջակցելով մեր տղաներին։

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ այցից․