Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈՅԻ ԵՎ ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

10/07/2023

«Զրինսկիի» հետ խաղից առաջ կայացավ մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի ու Ժիրայր Մարգարյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ժամանակ լրագրողներն իրենց հարցերն ուղղեցին նրանց

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԹԻՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՈՒ «ԶՐԻՆՍԿԻԻ» ՀԵՏ ԽԱՂԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ․

«Լավ նախապատրաստական փուլ ենք անցել, գոհ ենք մարզումներից ու խաղերից, ճիշտ է, հաղթել ենք միայն մեզ մոտ կայացած մեկ խաղում։ Միայն հաղթանակի սպասումով ենք»։

«ԶՐԻՆՍԿԻԻ» ՄԱՍԻՆ

«Գիտենք, որ շատ ուժեղ թիմ է, առաջնությունում էլ միավորների մեծ տարբերությամբ է չեմպիոն դարձել, լավ թիմ է, լավ գրոհներով ու ֆուտբոլիստներով։ Ուսւմնասիրել ենք, գիտենք ուժեղ և թույլ կողմերը, պետք է օգտագործենք դրանք ու հաղթենք»։

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Մենք ուսումնասիրել ու ուսումնասիրում ենք մրցակցին, ժամանակը քիչ է, արդեն վաղը խաղն է, լավ ենք հասկանում նրանց ուժը, թե վաղը ինչ իրավիճակ կլինի։ Մեր առաջադրանքն է՝ ցույց տալ մեր ուժը ու բացառել մրցակցի՝ իր ուժեղ կողմերը ցույց տալը»։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱԶՄԻ ՈՒ ՏՐԱՍՖԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Տրանսֆերային այս կարճ ժամանակահատվածում մենք ձեռք բերեցինք հարձակողական ոճի կիսապաշտպան Էդուարդոյին,  բրազիլացի ֆուտբոլիստ է, որը խաղային հարուստ փորձ ունի։ Մաքսիմենկոն, որը հայտնի է Ռուսաստանի առաջնությունում իր ելույթներով, ամրացրել ենք նաև պաշտպանությունը՝ օրերս Պերիշան միացավ մեզ։ Միքայել Միրզոյանը եկավ մեր թիմ Հայաստանի առաջնությունից, վնասվածքից լիարժեքորեն վերականգնվեց Յայա Սանոգոն, որը ևս մեզ համար ձեռքբերում է, Պավել Մագիլևեցը, որը 4 խաղ է աանցկացրել Ռուսաստանի հավաքականում։ Նա միացել է մեզ 1 շաբաթ առաջ ու մասնակցել երկու ստուգողական հանդիպումների, ինչպես նաև փոխանակում եղավ՝ դարպասապահ Դմիտրի Աբակումովը միացավ մեզ «Արարատ-Արմենիայից», իսկ Արսեն Բեգլարյանը տեղափոխվեց այնտեղ»։

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ֆիզիկական պատրաստվածությունից զատ պետք է ուշադրություն դարձնել նաև հոգեբանականին, շատ դեպքեր են լինում, երբ ֆուտբոլիստը վատ հոգեվիճակում կարողանում է լավ ֆուտբոլ ցուցադրել։ Կասեմ, որ թիմը վաղը թիմը ֆիզիկական ամբողջ պատրաստվածությունն է դնելու խաղադաշտում ու փորձելու է հաջողության հասնել»։

ՕԶԲԻԼԻԶԻ ՄԱՍԻՆ

«Առաջնության վերջին հատվածում նա բավական շատ խաղաժամանակ ստացավ, դրսևորեց իր լավագույն կողմերը, հասկանում ենք որ ունենք նման ֆուտբոլիստ, ինչի համար շատ ուրախ ենք»։