Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ՀՈԻՅՍՈՎ ՈՒ ՕՊՏԻՄԻԶՄՈՎ ԵՆՔ ՄՈՏԵՆԱԼՈԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԻՆ»

11/07/2023

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին խաղում «Զրինսկիից» կրած պարտությունից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին.

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ըստ իս, այսօր մենք արժանի չէինք պարտության, զգացինք Չեմպիոնների լիգայի մակարդակը, որտեղ չեն ներվում նույնիսկ շատ փոքր սխալները: Անկյունայինից գոլ բաց թողեցինք՝ շատ լավ իմանալով, որ իրենք լավ են ստանդարտներից: Երկրորդ խաղակեսում չիրացրինք 4 շատ լավ պահեր, առաջին կեսում դրանք բացակայում էին, քանի որ երկար տևեց խաղի մեջ մտնելը»:

ԱՌԱՋԻՆ ԿԵՍՈՒՄ ՊԱՀԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Երևի թե երկար էինք ադապտանում թե՛ դաշտին, թե՛ մրցակցին, տեղի էին տալիս նյարդերը, բայց հետո ավելի վստահ սկսեցինք գործել ու գոլային պահեր առաջ եկան: Խոտածածկն էլ լավագույն վիճակում չէր, բայց հույս ունենք՝ Բոսնիա և Հերցեգովինայում կայանալիք պատասխան խաղում խոտածածկը լավը կլնի և ամեն ինչ կորոշվի այդ խաղով»:

«ԶՐԻՆՍԿԻԻ» ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻ ՈՒ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ես խաղին պատրաստվելիս շատ էինք ուսումնասիրել մրցակցի խաղը, չէի համեմատի Հայաստանի առաջնությունում հանդես եկող թիմերի հետ, նրանք ֆիզիկապես լավ պատրաստված էին, ինչը բարդություններ առաջացրեց մեզ համար»:

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶԻ՝ ԱՎԵԼԻ ՎԱՂ ԽԱՂԱԴԱՇՏ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Խաղից հետո հեշտ է գնահատականներ տալ, ես որոշում եմ կայացնում տվյալ պահին: Հասկացանք, որ Արասը պետք է խաղադաշտում, և որ դիրքում է պետք, և որոշում կայացրինք»:

ՅԱՅԱ ՍԱՆՈԳՈՅԻ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

«Բժշկական հետազոտություն կլինի, որից հետո կհասկանանք վնասվածքի ծանրությունը ու վերականգնման ժամանակահատվածները»:

ԲՈՍՆԻԱՅՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մանրամասն վերլուծելու ենք այս խաղը, գիտեինք, որ մեր թիմի միջին հասակով զիջում ենք իրենց, հենց դրա վրա էլ կենտրոնացել էինք, և երբ գնդակը երկրորդ հարկում էր, մենք լավ էինք գործում, երբ ներքևում էր, սկսում էին վտանգ ներկայացնել: Դրական էմոցիաներով ենք գնալու Բոսնիա՝ հաղթանակի հետևից»:

ԷԴՈՒԱՐԴՈՅԻ՝ ԽԱՂԱԴԱՇՏԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նա հարձակման գծին մոտ է խաղում, իր նախորդ ակումբում խաղացել է նաև եզրային հարձակվողի դիրքում, շատ բազապրոֆիլ ֆուտբոլիստ է, ձախլիկ է ու կարողանում է լավ փոխանցումներ կատարել, հույս ունեմ՝ կտեսնեք նրան խաղադաշտում»:

ԻՎՈՒԻ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Միայն կարող եմ ասել, որ այս պահին բանակցություններ են գնում երկու ակումբների միջև, վերջնական փուլում են: Այսօր նրա վերջին խաղն էր մեր մարզադաշտում, դա երևաց նաև նրանից, թե որքան մեծ ցանկությամբ էր խաղում, նույնիսկ լավ պահեր ուներ ու կարող էր գոլի հեղինակ էլ դառնալ: Խաղաքարտերը բացել չեմ ցանկանում, բայց նրա դիրքում այդ բացը մենք մտածում ենք՝ ինչպես կարող ենք փակել, որպեսզի չխախտվի նաև թիմի խաղաոճը»: