Not Selected

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ԻՎՈՒ․ «ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ՏՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐ ԱՅՍ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ»

11/07/2023

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի, որակավորման փուլի՝ «Ուրարտու» - «Զրինսկի» հանդիպումից հետո, Ուգոչուկվու Իվուն խոսեց հանդիպման, իր վերջին տնային խաղի և էմոցիաների մասին։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղը լավ ընթացավ, վատ չէր։ Կարծում եմ մենք լավ պահեր ունեինք, որպեսզի հաղթեինք այս հանդիպումը։ Պետք է հետևենք մեր սխալներին, բայց ես հավատում եմ, որ պատասխան խաղում մենք հաջողության կհասնենք»։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՏՆԱՅԻՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղն ինձ համար ընդհանուր լավ էր, չնայած նրան, որ ցանկալի արդյունքի չհասանք։ Այս հանդիպումը նաև զգացմունքային էր, քանի որ երեք տարի անցկացնելուց հետո այս հիանալի ակումբում խաղացի իմ վերջին տնային հանդիպում»։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես շատ ուրախ եմ, քանի որ շատ բանի հասա այստեղ՝ 5 տարի Հայաստանում անցկացնելով։ Նախորդ տարին իմ լավագույնն էր, քանի որ մենք հաղթեցինք Հայաստանի գավաթը և Հայաստանի առաջնությունը։ Հայաստանում ինձ լավ էի զգում»։