Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ

14/07/2023

Հայաստանի Կանանց ազգային հավաքականը հուլիսի 13-ին Թբիլիսիի «Մեսխի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի ընտրանու հետ: Մեր հավաքականը զիջեց մրցակցին 0-5 հաշվով:

«Ուրարտու-աղջիկներ» թիմից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիները նույնպես մասնակցեցին հանդիպմանը․ Միլենա Սայադյանն ու Լուսինե Կոստանյանը փոխարինման մտան, իսկ Էմմի Սարգսյանը պահեստայինների նստարանին էր և խաղաժամանակ չստացավ։ 

Հավելենք, որ այս թիմերի միջև 2-րդ ընկերական հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին: