Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿԻՑԸ ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ՝ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ «ՖԱՐՈՒԼ ԿՈՆՍՏԱՆՑԱ»

21/07/2023

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ուրարտուն» ուժերը կչափի ռումինական «Ֆարուլ Կոնստանցա» թիմի հետ։ Մի փոքր ծանոթանանք Կոնստանցան ներկայացնող ակումբի հետ․

Ակումբի ժամանակակից պատմությունը սկսվել է 1949 թվականին, երբ քաղաքի երկու թիմեր՝ Desrobirea Constanta-ն և PKA Constanta-ն միավորվեցին PKA Constanta Lokomotiva անվան տակ։ 1953 թվականին թիմը վերանվանվեց Կոնստանցա Լոկոմոտիվ։ Սկզբում այն հանդես էր գալիս B դիվիզիոնում (երկրորդ լիգա), իսկ 1954 թվականի մրցաշրջանի վերջում առաջին անգամ հասավ A դիվիզիոն (առաջին լիգա)։

2016 թվականի սեպտեմբերի 22-ին Ֆարուլ Կոնստանտան 67 տարի անց սնանկ ճանաչվեց։ 

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ, ՄԻԱՁՈՒԼՈՒՄ «ՎԻՏՈՐՈՒԼԻ» ՀԵՏ ԵՎ ՀԱՋԻԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

2016 թվականի օգոստոսի 8-ին «Ֆարուլի» աջակիցները ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում կարողացան ստեղծել նոր կազմակերպություն՝ «Ֆարուլ Կոնստանցայի» ավանդույթը շարունակելու միակ նպատակով։ Նրանք հիմնադրեցին ակումբ, որն ապահովեց «Ֆարուլի» ֆուտբոլային շարունակականությունը։ 

Նոր ակումբը պահպանեց սպիտակ և կապույտ գույները և ընդունեց հին «Ֆարուլի» լոգոն, որի վրա պատկերված է Կոնստանցայի փարոսը, Սև ծովը և թռչող ճայը:

2021-ին թիմը միավորվեց 2009-ին ստեղծված «Վիտորուլ Կոնստանցայի» հետ և դարձավ մեկ ակումբ։ Ակումբի մարզադաշտը մինչ օրս նույնն է մնացել, այն կրում է Գեորգի Հաջիի անունը։ Հաջին ռումինական ֆուտբոլի լեգենդներից է, որը նաև գլխավորում է թիմն ու բացի այդ՝ ակումբի համասեփականատերերից է։ 

ՔԱՂԱՔԸ ԵՎ ՍՏԱԴԻՈՆԸ

Կոնստանտան Ռումինիայի ամենամեծ ծովային նավահանգիստն է և երկրորդը Սև ծովում, ամենամեծ քաղաքը Դոբրուջա տարածաշրջանում և Ռումինիայի Սև ծովի ափին։

«Վիտորուլ» մարզադաշտում է «Ֆարուլ Կոնստանցան» անցկացնում իր տնային հանդիպումները։ Այն տեղավորում է 4554 հանդիսական։

«Ֆարուլի» համար պատմական էր նախորդ` 2022/23 մրցաշրջանը․ թիմն առաջին անգամ միավորումից հետո դարձավ Ռումինիայի չեմպիոն՝ վճռորոշ խաղում քամբեքի շնորհիվ (3-2) հաղթելով «Ստյաոա Բուխարեստին»։ 

Այսպիսով, «Ֆարուլ Կոնստանցայի» հետ առաջին դիմակայությունը կկայանա հուլիսի 27-ին Ռումինիայում, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 3-ին՝ Երևանում։