Not Selected

ԴԱՎԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

22/07/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Դավիթ Մարտիրոսյանը ավարտում են համագործակցությունը։ Ակումբը շնորհակալություն է հայտնում մասնագետին ծավալած գործունեության համար և հաջողություն մաղթում ապագայում։

Հավելենք, որ Մարտիրոսյանն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում էր 2019 թվականից։ Նա զբաղեցրել է ակումբի Մեդիայի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի, Գործադիր տնօրենի, այնուհետև Կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնը։