Not Selected

ՖՐԱՆՑԻՍԿՈ ԿՈՄՊԱՆԻ ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

26/07/2023

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Ֆարուլ Կոնստանցա» - «Ուրարտու» խաղից առաջ, մամուլի ասուլիսին լրագրողների հարցերին է պատասխանել թիմի գլխավոր մարզչի օգնական Ֆրանցիսկո Կոմպանը։

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Մենք  «Ֆարուլի» հանդիպումները շատ ենք դիտել, վերլուծել ենք մրցակցին, գիտենք որ նրանք սիրում են խաղալ արագ ֆուտբոլ, սիրում են գնդակը արագ հասցնել հարձակման եռյակին և կարծում եմ, որ մրցակիցը ունի շատ լավ ֆուտբոլիստներ, և մենք պայքարելու ենք «Ֆարուլի» բոլոր լավ որակների դեմ»

ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կարծու եմ, որ լինելու որակավորման առաջին փուլին նման խաղ։ Կարծում եմ, որ այս նմանությունը ամբողջությամբ չի լինելու, հնարավոր է խաղը հասնի լրացուցիչ ժամանակ։ Երկու թիմերն էլ չեն ցանկանում հասնել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի, որովհետև կարծում եմ, որ դա որոշ չափով անարդարություն է։ Թիմերը այնքան նման են, որ այստեղ չկա առավելության հարց և մենք կարող ենք առաջին խաղը դրսում անցկացնել իսկ երկրորդը՝ տանը։ Դե մեծ բան չի փոխում»։

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ԳԵՈՐԳԵ ՀԱՋԻԻ ԵՎ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ինձ համար մեծ պատիվ է կիսել այս մրցակցությունը Հաջիի հետ, որովհետև ես գիտեմ նրան, նա շատ հայտնի էր Իսպանիայում անցկացրած ժամանակահատվածում և նայել է նրա խաղերը։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։

Նշված է, որ անձրև է լինելու, և դա խոսում է այն մասին, որ դաշտը լինելու է թաց։ Ընթանալու է արագ ֆուտբոլ, գնդակը նույնպես արագ է շարժվելու և ոչ միայն «Ուրարտուն», այլև «Ֆարուլը» պետք է ադապտացվի խաղադաշտին»։  

ՄՐՑԱԿԻՑ ԱԿՈՒՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

«Դե մեծ ահազանգ է, որ Անգլիական Պրեմիեր լիգայի թիմերը ուշադրություն են դարձնում «Ֆարուլի» պես թիմին և դա խոսում է այն մասին, թե ինչ մեծածավալ աշխատանք է կատարվում ակումբում։ Այդ աշխատանքը մենք տեսնում ենք խաղադաշտում, յուրաքանչյուր դիրքում և 17 տարեկան ֆուտբոլիստի հետաքրքրվածության մասին արդեն շատ բան է նշանակում»։