Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈՅԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

28/07/2023

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Ֆարուլ Կոնստանցայի» դեմ խաղից հետո խոսել հանդիպման մասին և պատասխանել լրագրողների հարցերին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք սպասում էինք, որ բարդ խաղ է սպասվում, սակայն մեր թիմն առաջին խաղակեսում և երկրորդի սկզբնամասում շատ գրագետ ու տպավորոիչ ֆուտբոլ ցույց տվեց։ Լավ էինք պատրաստվել։ Սակայն մենք թույլ տվեցինք մի քանի սխալ, ինչն ազդեց թիմի վրա հոգեբանական տեսանկյունից, մրցակիցը զգաց դա, սկսեց ճնշում գործադրել։ Տրիբունաներն էլ օգնեցին նրանց խփել գոլը վերջին րոպեներին»։

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Բնավ, ոչ մի բանով «Ֆարուլը» մեզ չզարմացրեց, քանի որ մենք լավ էինք ուսումնասիրել նրանց խաղը։ Մենք առանձին վերլուծել էինք և գիտեինք բոլոր ֆուտբոլիստներին, նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Առաջին կեսը ցույց տվեց, որ մենք գիտեինք՝ ում դեմ էինք խաղում»։

ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖԱՎՈՐԻՏԻ ՄԱՍԻՆ

«Իմ կարծիքով ոչինչ չի փոխվել, երկու թիմերի՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը գնահատում եմ 50/50»։

ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դուք դեռ կտեսնեք՝ մենք տանն ինչպես ենք խաղում»։