Not Selected

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

31/07/2023

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի Ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը։ 

Էդուարդ Մարկարովը «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներից է, որի կազմում նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ էլ գավաթակիր:

2021 թվականի ապրիլից նա զբաղեցրել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը։

2022 թվականի գարնանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանում բացվեց լեգենդար ֆուտբոլիստին նվիրված անկյուն։

Շնորհավորում ենք Մարկարովին նշանակման կապակցությամբ և մաղթում բեղմնավոր գործունեություն՝ ի բարօրություն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի։