«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻՑ ԱՌԱՋ
04/07/2023Արտասահմանյան հավաքն անցկացնելուց հետո «Ուրարտուն» հերթական ստուգողական հանդիպումը կանցկացնի մինչմրցաշրջանային հատվածում։
Դմիտրի Գունկոյի թիմը հուլիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, սեփական հարկի տակ ուժերը կչափի «Վեստ Արմենիայի» հետ։ Սա կլինի ստուգողական վերջին հանդիպումը «Ուրարտուի» համար, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից առաջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին որակավորման առաջին փուլում, մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիին»։