Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԶՐԻՆՍԿԻ»․ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

05/07/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու» - «Զրինսկի» հանդիպման հավատարմագրումը։

Բոլոր այն լրագրողները, որոնք ցանկանում են լուսաբանել հանդիպումը կարող են իրենց հայտերն ուղարկել media@fcurartu.am էլեկտրոնային հասցեին, նշելով անունը, ազգանունը, լրատվամիջոցի անվանումն ու աշխատանքի բնույթը (լրագրող, ֆոտոլրագրող, օպերատոր)։ 

Հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը՝ ժամը 20։00-ն։ Բեյջերն էլ կկարողանաք ստանալ հուլիսի 10-ին կայանալիք նախախաղային ասուլիսի ժամանակ: 

Առաջացած հարցերի դեպքում զանգահարել +374 95-69-09-10 հեռախոսահամարով։