Not Selected

ԴԱՎԻԹ ՂԻԱՍՅԱՆ․ «ՈՒՆԵՆՔ ԼԻԱՐԺԵՔ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԹԻՄ, ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»

16/08/2023

«Ուրարտու-2»-ի կիսապաշտպան Դավիթ Ղիասյանը, որը «Նիկարմի» հետ խաղում գոլի հեղինակ դարձավ, խոսել է նոր մրցաշրջանում թիմի ելույթների, մարզավիճակի ու խփած գոլի մասին․

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ԹԻՄԻ ՀԱՄԱՐ

«Մրցաշրջանը լավ ենք սկսել, երկու հաղթանակ ունենք, 1 խաղում էլ ոչ-ոքի ենք գրանցել։ Թիմը լավ մարզավիճակում է, պետք է շարունակենք և մյուս խաղերում էլ ձգտենք հաղթանակի։ Երեկ հաղթեցինք «Նիկարմին», առաջին խաղակեսը դժվար ստացվեց, լավ էէ, որ 1-1 հաշվով ավարտեցինք, երկրորդ կեսում էլ արդեն օգտագործեցինք մեր հնարավորություններն ու հաշիվը խոշոր դարձրինք»։

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՈՒ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Լավ մարզավիճակում եմ գտնվում, խաղաժամանակ ստացել եմ բոլոր 3 խաղերում, վերջին խաղում էլ 11-մետրանոց վաստակեցի ու մարզչի վստահությանն արժանանալով՝ ինքս էլ իրացրեցի այն։ Ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին, կփորձեմ մյուս խաղերում ևս աչքի ընկնել արդյունավետ գործողություննեով»։

ԹԻՄՈՒՄ ՆՈՐԵԿՆԵՐԻ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ունենք նորեկներ, կարելի է ասել՝ արդեն հարմարվել են թիմի խաղաոճին, լավ համագործակցում ենք թե՛ մարզումների, թե՛ խաղերի ժամանակ, ունենք լիարժեք ձևավորված թիմ, պետք է լավ հանդես գանք ու արդյունքի հասնենք»։