Not Selected

ԻԳՈՐ ՊԱԴԵՐԻՆ․ «ԹԻՄԻ ՆՈՐԵԿՆԵՐԸ ԴԵՌ ՀԱՐՄԱՐՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԴՐԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՄ ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ»

18/08/2023

«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պադերինը խոսել է Հայաստանի Առաջին խմբի մեկնարկած առաջնության, թիմում նորեկների, մրցակցության և առաջիկա հանդիպման մասին։

ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԵՎ ԹԻՄԻ ՆՊԱՏԱԿԻ ՄԱՍԻՆ

«Այո, նոր մրցաշրջանը սկսվել է։ Առաջնությունում կան նոր թիմեր, որոնք համալրված են շատ լեգեոնականներով, կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել բարձրագույն առաջնությունում։ Նոր թիմերի ներկայությունը վստահ եմ՝ ավելի է հետաքրքրացնելու մեր առաջնությունը։ Թիմերից մեկի՝ «Նիկարմի» դեմ արդեն հասցրել ենք հանդիպում անցկացնել և հաղթել խոշոր հաշվով, այնպես որ նոր մրցաշրջանը էլ ավելի հետաքրքիր է լինելու։

«Ուրարտու-2»-ի նպատակը մնում է նույնը՝ հիմնական թիմի համար ֆուտբոլիստներ պատրաստելը»։

ԹԻՄՈՒՄ ՆՈՐԵԿՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Թիմում ունենք նորեկներ, որոնք դեռևս հարմավում են թիմին, նրա խաղաոճին, բայց առաջին կարծիքս նրանցից գոհացուցիչ է։ Հայկ Գալստյանը սկզբնական ժամանակահատվածում ուներ քաշի հետ կապված խնդիր, բայց կարողացավ այդ դժվարությունը հաղթահարել։

Թիմում մրցակցությունն այս պահին մի փոքր թույլ է, և դա խնդիր է իմ կարծիքով։ Ներքին մրցակությունը պետք է ավելի մեծ լինի, որպեսզի ֆուտբոլիստները ավելի արագ զարգանան։ Այս պահին այդ առումով ունենք խնդիր, որի վրա աշխատում ենք»։

ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առաջիկա հանդիպումն անցկացնելու ենք Գյումրիում՝ «Շիրակ-2»-ի դեմ։ Շատերն ասում են, որ Գյումրիում միշտ ծանր խաղեր են ստացվում, բայց ես չեմ համաձայնվի այդ մտքի հետ։ Սա առաջնության հերթական հանդիպումն է, որին թիմը պատրաստվում է առավելագույն ուժերով։ Փորձելու ենք հասնել դրական արդյունքի»։