Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ՆՄԱՆ ԽԱՂԵՐԸ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԶԱՐԳԱՆԱԼ»

20/08/2023

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է «Փյունիկի» հետ ոչ-ոքիի մասին.

ԹԻՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Երևի տեսաք, որ այն խաղաոճը, որն ունենք ու որով ցանկանում ենք խաղալ, բարդ է նման խաղադաշտում: Ճիշտ է, խաղադաշտը միևնույնն է բոլոր թիմերի համար, մենք փորձում, էինք մեր խաղը ցուցադրել, բայց քանի որ ամեն օր մարզումների ժամանակ ֆուտբոլիստները նույն վարժություններն են անում, դժվար է խաղի ժամանակ փոխել խաղաոճը, փորձեցինք դա անել, բայց այն ավելի շատ վտանգ էր բերում մեր դարպասին, քան մենք փորձում էինք ինչ-որ բան ստեղծել հարձակման գծում: Բարդ է խառնել ամեն բան, բարդ է ֆուտբոլիստին ասել՝ իսկ հիմա պետք է այսպես խաղաս, նամանավանդ նման խոտածածկի վրա, բայց մեկ անգամ մենք դա փորձեցինք»:

Խոտածածկի վիճակը, իհարկե, արդարացում չէ, քանի որ դա երկու թիմերի համար է վատը: Եղանակային պայմաններից ելնելով՝ մենք խաղացել ենք ձյան վրա, հիշենք «Վանի» դեմ հանդիպումը: Ինչևէ, փորձեցինք շտկումներ մտցնել, բայց դրանք այդքան էլ չաշխատեցին»:

«ՓՅՈՒՆԻԿԻ» ԴԵՄ ԽԱՂԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ինչ պետք է քննարկել, եթե հաղթանակի համար 3 միավոր են տալիս: Շատ մոտ էի հրմշտոցին, 2 ոտքով սահանկում տեսանք Մալաքյանի կողմից, որն էլ եղավ բախման պատճառը: Գոլը չեղարկելուց հետո էմոցիաները տեղի տվեցին, քանի որ պահեստայինների նստարանները մոտ էին միմյանց, մասնակիցը եղան երկու թիմերն էլ, և տեսանք այն, ինչ տեսանք»:

ԴԱՎԻԴ ԽՈՒՐՑԻՁԵԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նրա փոխարեն մեր թիմ էր հրավիրվել Պավել Մոգիլևեցը, որը, ցավոք, «Ֆարուլի» հետ արտագնա խաղում վնասվածք ստացավ, սպասում ենք նրա վերադարձին շուտով: Բացի նրանից Էդուարդոն միացավ մեզ, որի պոտենցիալը մենք կտեսնենք դեռ Հայաստանի առաջնությունում»:

ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ՈՒ ԴՐԱ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ, որ այս մրցաշրջանում առաջնությունը նոր գույներ կստանա, յուրաքանչյուր խաղին ես հաճույքով եմ մասնակցում, քանի որ այդ խաղերն են ստիպում զարգանալ մեր ֆուտբոլիստներին, դա էլ ավելի լավ է լինում, երբ նմանք անցնում են նման բարդ հանդիպումների միջով, քանի որ նրանք պատրաստվում են նաև Հայասատանի հավաքականում սպասվող հանդիպումներին»:

ՅԱՅԱ ՍԱՆՈԳՈՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մենք ունենք գրատախտակ, որի վրա, բարեբախտաբար, ջնջվող մարկերով գրում ենք բոլոր ֆուտբոլիստների վերականգնման ժամկետները. Ամենաերկար ժամկետը Կարեն Մելքոնյանի մոտ է, ամենացածր կետում Մոգիլևեցն է, որից հետո՝ Յայա Սանոգոն»:

ԹԻՄԵՐԻ՝ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԽԱՂԱՈՃՈՎ ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Յուրաքանչյուր թիմ ունի պլան խաղի համար: Այս խաղում մենք տեսանք, որ քանդել հարձակումն ավելի հեշտ է քան դա ստեղծելը, մենք դա այսօր տեսանք, բայց երկու թիմի համար էլ դժվար էր գրոհներ ստեղծել»:

ՆԱՆԱ ԱՆՏՎԻԻ ԳՐԱՆՑԱԾ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ֆուտբոլիստները հասուն են դառնում, փորձ են ձեռք բերում, Նանան էլ այդ փուլում է, լավ մարզավիճակում է,  և դա ուրախալի է»: