Not Selected

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

21/08/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում մրցեց «Շիրակ-2»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ցավալի պարտությամբ՝ 2-3 հաշվով։ Մեր թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Լևոն Բաշոյանն ու Հայկ Գալստյանը, իսկ հյուրերից՝  Վազգեն Սարգսյանը, Սերգեյ Մանուկյանն ու Նարեկ Խաչատրյանը։

Տանտերերը հանդիպման հաշիվը բացեցին արդեն 2-րդ րոպեին: Մրցակցի կազմում աչքի ընկավ Սերգեյ Մանուկյանը: Բաց թողած արագ գոլը իր ազդեցությունն ունեցավ, քանի որ մեր տղաները սկսեցին ավելի շատ հետ քաշված ու զգույշ գործել՝ փորձելով հակագրոհների միջոցով անակնկալի բերել մրցակցի ֆուտբոլիստներին:

Ստեղծած պահերը քիչ էին, բայց իրենցից վտանգ էին ներկայացնում: Ամենաիրական պահը մեր թիմից ստեղծեց Արամ Հունանյանը, որը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Սոկրատ Հովհաննիսյանի առջև, բայց հարվածն ուժեղ չէր, և վերջինս որսաց գնդակը:

Առաջին խաղակեսի վերջնամասում «Շիրակ-2»-ը կարողացավ կրկնապատկել առավելությունը: Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Խաչատրյանը: Թիմերն ընդմիջման գնացին գյումրեցիների առավելությամբ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում մեր թիմը կարողացավ 1 գնդակ հետ բերել: Անկյունայինի խաղարկումից հետո Լևոն Բաշոյանը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2-1: Հաշիվը կրճատելուց հետո Պադերինի տղաներն ավելի ակտիվ սկսեցին գործել, ինչի արդյունքում դրվագներից մեկում ստիպեցին մրցակցի պաշտպաններին խախտել կանոնները սեփական տուգանային հրապարակում: Մրցավարի նշանակած 11-մետրանոցն էլ վստահ իրացրեց Հայկ Գալստյանը՝ խփելով իր 4-րդ գնդակը մեր թիմի կազմում: Շատ չանցած նաև փրկվեցինք 3-րդ գոլից. «Շիրակ-2»-ի ֆուտբոլիստի հարվածից հետո Մխիթար Ումրեյանին օգնության հասավ դարպասաձողը: Ոչ-ոքին պահել չհաջողվեց. 86-րդ րոպեին Վազգեն Սարգսյանը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 3-2: 

Հավելենոք, որ հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին: Մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի «Անդրանիկին»: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին: 

«ՇԻՐԱԿ-2»․ 96. Սոկրատ Հովհաննիսյան (ա), 3. Հովհաննես Գևորգյան, 25. Գագիկ Ակուլյան, 22. Նարեկ Ջանոյան, 44. Տիգրան Սումբուլյան, 2. Հովհաննես Փահլևանյան, 28. Նարեկ Խաչատրյան, 88. Յուրիյ Վարդանյան, 18. Սամվել Ղուկասյան, 11. Սերգեյ Մանուկյան, 24. Արտյոմ Կիբա: 

Պահեստայիններ՝ 1. Նարեկ Պետրոսյան, 42. Լևոն Գևորգյան, 98. Վազգեն Սարգսյան, 66. Ռաֆիկ Վարդանյան, 80. Նարեկ Գևորգյան, 32. Տիգրան Մելքոնյան, 77. Ալբերտ Դարբինյան, 40. Դավիթ Դարբինյան, 31. Մխիթար Փափախյան: 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1. Մխիթար Ումրեյան, 80. Պետրոս Մանուկյան, 14. Արամ Հունանյան, 87. Վահե Շափաղաթյան, 12. Արա Ջոլաքյան, 29. Արթուր Իսրայելյան, 21. Լևոն Բաշոյան, 97. Արթուր Մելիքյան (ա), 98. Հայկ Գալստյան, 40. Խաչատուր Կիրակոսյան, 96. Գագիկ Պետրոսյան: 

Պահեստայիններ՝ 95. Սուրեն Ղազարյան, 93. Դավիթ Արտենյան, 39. Նարեկ Դավթյան, 39. Նարեկ Դավթյան, 19. Գևորգ Գրիգորյան, 45. Էմմանուել Դիտու, 25. Դավիթ Ղիասյան, 37. Ալիկ Գասպարյան, 34. Արթուր Թալասյան, 30. Էրիկ Ղուլինյան, 38. Հայկ Ստեփանյան: