Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

05/08/2023

IDBank Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը ծանր վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի հետ հանդիպման ժամանակ։ Նրա մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձև կապանների կտրվածք:

Ֆուտբոլիստն արդեն ծնկի վիրահատության է ենթարկվել, որն անցել է բարեհաջող։ Նշենք, որ ապաքինման համար կպահանջվի մի քանի ամիս։

Մաղթում ենք Մելքոնյանին շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ խաղադաշտ։