Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-18 ԵՎ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ

07/08/2023

Հայաստանի մինչև 18 և 19 տարեկանների հավաքականները օգոստոսի 7-ից 10-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնեն։

Հավաքին մասնակցելու համար  Վահագն Մինասյանի գլխավորած Մ-18 հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստ Հայկ Ղազարյանը և Դավիթ Ղիասյանը, իսկ Ռազմիկ Գրիգորյանի գլխավորությամբ Մ-19 տարեկանների հավաքականին միանալու են հրավիրել «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներ Արամ Հունանյանը, Արթուր Թալասյանն ու Լևոն Բաշոյանը:

Հավելենք, որ Հայաստանի Մ-19 և Մ-18 հավաքականների միջև ստուգողական հանդիպում տեղի կունենա օգոստոսի 10-ին՝ ժամը 11-ին:

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին հավաքականում։