Not Selected

ԳՈԼ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՐՈՒՄ ԱՆԸՆԴՄԵՋ

07/08/2023

IDBank Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը եզրափակող խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային»։ Մեր թիմից գոլի հեղինակներ դարձան Նանա Անտվին ու Թեմուր Ջիկիան, մրցակցից էլ աչքի ընկավ Տենտոն Յեննեն:

Հանդիպման առաջին կեսն անցավ մեր թիմի զգալի առավելությամբ։ Թեպդտ թիմերը միմյանց դարպասի մոտ քիչ էին պահեր ստեղծում, բայց դրանք իրենց մեջ բավական մեծ վտանգ էին պարունակում։ Մեր տղաների գրոհները հատկապես սուր էին, երբ մրցակցի կիսադաշտում հայտնվում էին եզրային պաշտպաններ Ժիրայր Մարգարյանն ու Նանա Անտվին։ Պատահական չէ, որ թիմի բազմաթիվ փորձերից մեկն օգտագործելով՝ հենց վերջինս էլ բացեց խաղի հաշիվը։
Առաջին կեսում սա միակ իրական գոլային պահը չէր. գոլ խփելու լավ հնարավորություններ ուներ նաև Արտյոմ Մաքսիմենկոն, բայց ֆուտբոլիստի հարվածներից մեկն իր վրա ընդունեց մրցակցի դարպասապահ Արսեն Բեգլարյանը։
Թիմերն ընդմիջման գնացին տանտերերի նվազագույն առավելությամբ։

Ընդմիջումից հետո խաղը մի փոքր կոշտացավ։ Առանձին մենապայքարներում ֆուտբոլիստների գործողություններում լարվածություն էր նկատվում։ 56-րդ րոպեին գնդակը կարող էր երկրորդ անգամ հայտնվել «Արարատ-Արմենիայի» դարպասում։ Մարկոս Ժունիորի հարվածն անկասելի էր, սակայն մրցակցին փրկեց ուղղահայաց դարպասաձողը։
70-րդ րոպեին փոխարինման մտած Արթուր Սերոբյանը գնդակն աջ եզրից հասցրեց կենտրոն, սակայն հարվածելու փոխարեն կոմբինացիոն գործողությունների շնորհիվ գնդակը հասցրեց հակադարձ եզր։ Պաշտպանության կենտրոնում թույլ տված անուշադրությունից օգտվեց Տենտոն Եննեն ու հավասարեցրեց հաշիվը։
Այնուհետև թիմերը սկսեցին գործել մի փոքր զգուշավոր, վտանգավոր պահեր գրեթե չեղան։ Առավելագույնը, որ կարողացան անել թիմերը, մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել 1-2 շեղ հարված։ 89-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստ Մեթյու Գբոմադուն նպաստավոր դիրքից շեղ հարվածեց։
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Գունկոյի թիմը կարողացավ հաղթական գոլը հեղինակել: Էդուարդոյի շքեղագույն փոխանցումը եզրափակեց Թեմուր Ջիկիան՝ 2-1: Մեր տղաները երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին:

Հավելենք, որ հաջորդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում կմրցի «Նոայի» հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին Աբովյանի Քաղաքային մարզադաշում և կմեկնարկի 19:00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» 2-1

1-0 Նանա Անտվի (45+2'), 1-1 Տենտոն Յեննե (70'), 2-1 Թեմուր Ջիկիան (90+2')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 3. Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 6․ Արման Ղազարյան (23․ Արաս Օզբիլիզ 86'), 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 9․ Նարեկ Աղասարյան, 33․ Մարկոս Ժունիոր (77․ Թեմուր Ջիկիա 68'), 5․ Դրաման Սալու, 18․ Լեոն Սաբուա (90․ Օլեգ Պոլյակով 73'), 55․ Արտյոմ Մաքսիմենկո։

Պահեստայիններ՝ 31․ Դմիտրի Աբակումով, 1․ Մխիթար Ումրեյան, 13․ Իվան Զոտկո, 16․ Իսաակ Բարրի, 17․ Էդուարդո, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 23․ Արաս Օզբիլիզ, 90․ Օլեգ Պոլյակով, 11․ Նարեկ Գրիգորյան։ 

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2. Գիլյերմե դե Սոուզա, 88. Ուիլֆրեդ Էզա, 10. Արմեն Համբարձումյան (ա), 20. Ալվին Թերա, 19. Կարեն Մուրադյան, 15. Տենտոն Եննե, 55. Հակոբ Հակոբյան, 18. Արտյոմ Ավանեսյան, 41. Կասսիո Ֆերնանդո Շեիդ, 14. Վինիսիուս Լեոնարդո սա Սիլվա: 

Պահեստայիններ՝  1. Ռաֆայել Մանասյան, 45. Վսեվոլոդ Երմակով, 5. Դավիթ Տերտերյան, 3. Խոսե Բուենե, 9. Արթուր Սերոբյան, 36. Միշել Այվազյան, 16. Էդգար Գրիգորյան, 32. Կառլոս Պերեզ Օչոա, 12. Ամոս Օբիերո, 7. Ադրիանո Կաստանեիրա, 17. Մեյթու Գբոմադու, 34. Էրիկ Սմբատյան: