Not Selected

ԹԵՄՈՒՐ ՋԻԿԻԱ. «ՀԱՍԱՆՔ ԾԱՆՐ, ՈՒ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ՝ ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ»

07/08/2023

«Ուրարտուի» հարձակվող Թեմուր Ջիկիան երկարատև դադարից հետո կրկին գոլի հեղինակ դարձավ՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում հաղթանակ պարգևելով թիմին: Ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով.

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Խաղն իսկապես շատ բարդ ստացվեց, ես կարծում եմ, դա Եվրագավաթների պատճառով ունեցած անսովոր գրաֆիկի պատճառով էր, երևում էր, որ և՛ մեզ համար է դժվար, և՛ «Արարատ-Արմենիայի»: Մենք հասանք ծանր ու կամային հաղթանակի. կարելի է այսպես ասել»:

ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Վնասվածքից հետո ինձ համար դժվար էր սկզբնական շրջանում, այդ ընթացքում աշխատեցի ֆիզպատրաստության մարզչի հետ, ինչի համար շնորհակալ եմ Սերժիին, նա հեռացել է ակումբից, բայց շնորհակալ եմ, նա մշտապես ինձ հետ էր : Դեռ առավելագույն չափով պատրաստ չեմ, բայց մարզչական շտաբն ինձ պատրաստում է, ու կարելի է ասել՝ դուրս եկա և ապացուցեցի:

Փոխարինման մտա, տեսնում էի, որ բաց խաղ է ընթանում, սպասում էի այդ պահին, Էդուարդոն էլ հիանալի փոխանցում կատարեց ինձ, այդտեղ էլ ամեն ինչ եղավ՝ խաբք արեցի, շրջանցեցի և ինչպես Կուդրյաշովն էր սովորեցրել՝ ուղարկեցի հեռավոր անկյունը»:

ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԹԻՄԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Արդեն մոռացել ենք, թե ինչ է եղել, դա մեզ համար մեծ փորձ էր: Հասկանալի է, որ չափից շատ վիրավորական էր, բայց կրկնում եմ՝ մեզ համար դա անգնահատելի փորձ էր, այժմ առաջնությունում խաղից խաղ ենք գնում, կրկին ցանկանում ենք այնտեղ հայտնվել, իսկ դրա համար պետք է կրկին չեմպիոն դառնալ, գնում ենք խաղից խաղ»: