Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՌԱՋ ԷԻՆ ՄՂՎԵԼ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԳՏՈՒՄԸ»

08/08/2023

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է 2-րդ տուրում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին ու պատասխանել նաև լրագրողների մյուս հարցերին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Տրամադրությունը թիմի մոտ ամենալավը չէր եվրոպայում մեր ելույթները ավարտելուց հետո։ Նյարդային վիճակը տեղափոխվեց նաև այս խաղ, բայց համբերությունն ու ձգտումն առաջին պլան մղվեցին, մենք հասանք մեզ համար կարևոր 3 միավորի»։

ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ ԳՈԼ ԽՓԵԼ ՈՒ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մեր թիմի ֆուտբոլիստները միշտ տրամադրված են հաղթանակի։ Այս խաղը, ինչպես նաև եվրոպական նախորդ հանդիպումները ցույց տվեցին, որ թիմն ունի բնավորություն»։

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ՝ ՀԱՃԱԽ ԿԵՆՏՐՈՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դա իր նախաձեռնությունը չէր, մենք այդպես պլանավորել էինք ու լավ էինք հասկանում, որ մրցակիցը պրեսինգի է դիմելու, ու գրոհելիս Մարգարյանի՝ կենտրոն տեղափոխվելը մտածված էր, մեկ դրվագ նա ունեցավ առաջին խաղակեսում, երբ այնտեղից հարված կատարեց»։

ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ

«Մենք մտածել էինք՝ ինչպես կարող էինք փակել Իվու դիրքը, բայց ամբողջությամբ փոխարինել մեր հենակետայինին, չի ստացվում, ինչպես նկատում եք, երբեմն 2-ով ենք խաղում, չկա վառ ընդգծված 6 համար, բայց ես իսկապես լավ պոտենցիալ եմ տեսնում Սալուի մեջ»։

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆԻ՝ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նա մեր լիարժեք խաղացողն է, նա կամ հայտնվում է առաջին րոպեներից, կամ մեզ անհրաժեշտ պահերին։ Այդպես եղավ «Ֆարուլի» հետ արտագնա խաղում։ Այսօր որոշեցինք, որ նա մեկնարկային կազմում է լինելու, մեկնարկում էր նաև ԲԿՄԱ-ի դեմ խաղում, դա նորմալ գործընթաց է»։

ԹԻՄԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԻ ՄԱՍԻՆ

«Սկսենք եվրագավաթներից, քանի որ այն մեզ համար արդեն ավարտվել է, իսկ առաջնությունը նոր սկսվում է, ուստի առաջին դեպքում կասեմ, որ թիմը չօգտագործեց կիր պոտենցիալը նույնիսկ 50 տոկոսով, չհերիքեց հասունությունը ինչպես թիմին, այնպես էլ մարզչական շտաբին, ուստի չարեցինք այն, ինչ կարող էինք անել, իսկ առաջնության մասով դեռ շուտ է խոսել, քանի որ որ թիմը պետք է զարգանա, տրանսֆերային շրջանում ամբողջը փոփոխվում է, այժմ էլ նոր ֆուտբոլիստներ ունենք, նոր մարտավարություն, այնպես որ ամեն ինչ իր հունով պետք է գնա»։

ԿՈՒԴՐՅԱՇՈՎԻ՝ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՈՒ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Նա այն պարտականությունների մեջ է մտնում, որոնք հույս ունենք, որ ունենալով մասնագիտական հմտություններ, բեղմնավոր աշխատանք կկատարի հօգուտ մեր ակումբի։ Նրա բացակայության պայմաններում շատացել է մյուս մարզիչների աշխատանքը, բայց ընթացքում ամեն բան ավելի կհեշտանա»։