Not Selected

ԹԵՄՈՒՐ ՋԻԿԻԱ․ «ՄԻՇՏ ՀԱՃԵԼԻ Է ԳՈԼ ԽՓԵԼ, ԲԱՅՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԹԻՄԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է»

01/09/2023

«Վեստ Արմենիայի» հետ խաղում Թեմուր Ջիկիան աչքի ընկավ խփած 3 գոլով՝ իր առաջին հեթ-տրիկը ձևակերպելով մեր թիմի կազմում։

Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով․

ԽԱՂԻ ՈՒ ՀԵԹ-ՏՐԻԿԻ ՄԱՍԻՆ

«Այո, այսօրվա խաղից գոհ չենք, բայց ամենակարևորը 3 միավորն էր։ Շատ ուրախ եմ, որ օգնեցի թիմին այսօր հաղթել։ Իհարկե, որպես հարձակվողի, ինձ շատ հաճելի է գոլ խփել, բայց ամենակարևորը թիմի հաղթանակն է»։

ԽԱՂՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ 11-ՄԵՏՐԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես կարծում եմ՝ 11-մետրանոցներն իզուր չէին, VAR համակարգ էր տեղադրված, մրցավարն ամեն ինչ տեսավ, մաքուր 11-մետրանոցներ էին, ամեն ինչ տեղին էր»:

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Դեռ պետք է աշխատեմ, քաշի հետ խնդիր ունեմ, պետք է գցեմ ու հասնեմ օպտիմալ մարզավիճակիս։ Առայժմ գոհ չեմ իմ մարզավիճակից։ Կարծում եմ՝ 1-2 օր կունենանք հանգստանալու համար, պետք է հանգստանանք, իսկ հետո արդեն առավելագույն ձևով աշխատենք»։

ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իհարկե, կա այդպիսի նպատակ, խաղից խաղ ենք գնում, կրկնում եմ՝ ամենակարևորը թիմի հաղթանակն է, իսկ որպես հարձակվող՝ ինձ համար նույնպես կարևոր է գոլ խփել ամեն խաղում ու օգնել թիմին»։