Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԽԱՂԸ ԴԻՏԱՐԺԱՆ ԷՐ ՈՒ ԼԱՐՎԱԾ ՊԱՀԵՑ ԲՈԼՈՐԻՆ»

01/09/2023

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է «Վեստ Արմենիայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (2-5)․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ես կարծում եմ՝ այն երկրպագուները, որոնք այսօր ստադինում էին կամ դիտում էին հանդիպումը հեռուստացույցով, դիտարժան էր, խփած գոլերը շատ էին, խաղն էլ լարված էր պահում բոլորին։ Մի պահ հիշեցի պիոներական ճամբարը, որտեղ հավաքվում էին առաջին ու երկրորդ խմբերը, այդպիսի մակարդակ էր։ Լավ է, որ դադար է լինելու, կվերլուծենք»։