Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 2 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

11/09/2023

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 10-ից 16-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում հավաք կանցկացնի։

Հավաքին մասնակցելու համար պատանեկան ընտրանի են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Դավիթ Հարությունյանն ու Արամ Ազարյանը։

Հավաքի ընթացքում Հայաստանի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 14-ին և 16-ին 2 ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի Մ-17 տարեկանների ընտրանու հետ։ 

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։