Not Selected

ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ԱԼԱՇԿԵՐՏԻՆ»

15/09/2023

IDBank Պրեմիեր լիգայի վերսկսումից հետո մեր տղաներն առաջին խաղն անցկացրին «Ալաշկերտի» հետ։ Մեր տղաները զիջեցին մրցակցին 2-4 հաշվով։ «Ուրարտուի» կազմում գոլի հեղինակ դարձան Միքայել Միրզոյանն ու Արման Ղազարյանը, իսկ տանտերերից աչքի ընկան Դավիդ Խուրցիձեն, Լևանի Կուտալիան, Ատաիր Միմիտո Բիաին և Ագդոն Մենեզեսը։

Արտագնա հանդիպման առաջին խաղակեսը ստացվեց լարված, բայց առանց լուրջ վտանգավոր պահերի: Դմիտրի Գունկոն առաջին րոպեներից դաշտ էր դուրս բերել Յայա Սանոգոյին, որի համար այս հանդիպումն առաջինն էր՝ որպես «Ուրարտուի» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Մեր թիմի կազմակերպած ամենավտանգավոր գրոհը 17-րդ րոպեին էր: Անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց Արման Ղազարյանի մոտ, սակայն նրա հարվածը նպատակին չհասավ: Առաջին կեսի վերջնամասում գնդակը կարող էր հայտնվել մեր դարպասում, սակայն Մելիխովի սխալից Մոնտիլլան օգտվել չկարողացավ: Առաջին կեսում դարպասի գրավում այդպես էլ չեղավ:

Երկրորդ խաղակեսն առաջինի հակառակ պատկերն էր, այն ստացվեց գոլառատ, ընդ որում՝ երկու կողմի դարպասների գրավմամբ։ 49-րդ րոպեին Նանա Անտվին, այնուհետև Յայա Սանոգոն վտանգավոր հարվածներ կատարեցին Օգնյեն Չանչարևիչի դարպասի ուղղությամբ, սակայն վերջինս կարողացավ հետ մղել գնդակը երկու դրվագներում էլ։ 54-րդ րոպեին հաշիվը կարողացավ բացել «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Խուրցիձեն։ Այնուհետև «Ալաշկերտի» ֆուտբոլիստներն սկսեցին ավելի վստահ գործել, և 69-րդ րոպեին Լևանի Կուտալիան կրկնապատկեց նրանց առավելությունը։  

78-րդ րոպեին մեր թիմի օգտին 11-մետրանոց նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Միքայել Միրզոյանը՝ հաշիվը դարձնելով 2-1: Շատ չանցած՝ մեր դարպասն ընդունեցինք ևս մեկ գոլ։ Այս անգամ դիպուկ էր Ատաիր Միմիտո Բիաին։ Հանդիպման վերջին րոպեին էլ հերթական գրոհի եզրափակիչ հատվածում Արման Ղազարյանը շրջադարձ հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ։ Ավելացված ժամանակում էլ խփվեց խաղի վերջին գնդակը․ Ագդոն Մենեզեսը խփեց թիմի 4-րդ գոլը՝ 4-2:

Հավելենք, որ հաջորդ տուրի հանդիպումը մեր թիմի համար տնային է, սակայն այն կկայանա Արմավիրի Քաղաքային մարզադաշտում, որտեղ կմրցենք «Վանի» հետ։ Սեպտեմբերի 19-ին խաղը կմեկնարկի 16:00-ին։

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 4-2

«ԱԼԱՇԿԵՐՏ». 22․ Օգնյեն Չանչարևիչ, 33․ Վիտալի Ուստինով, 3․ Տարոն Ոսկանյան (ա), 27․ Դանիել Մոնտիլլա, 99․ Յեիսոն Ռասսինես, 77․ Մատեո Մուժեկ, 5․ Վբեյմար Անգուլո, 10․ Դավիդ Խուրցիձե, 98․ Ստաիր Միմիտո Բիաի, 21․ Ռոբինսոն Բարրիուս, 9․ Լևանի Կուտալիա։ 

Պահեստայիններ՝  71․ Անատոլի Այվազով, 17․ Արտակ Եդիգարյան, 4․ Աննան Մենսահ, 8․ Սերգեյ Իվանով, 2․ Սերոբ Գրիգորյան, 88․ Արամ Քոչարյան, 7․ Կարեն Նալբանդյան, 20․ Յուրի Գարեգինյան, 95 Ագդոն Մենեզես, 55․ Տիագո Կոելյո, 94․ Սոդիք Ֆատայի, 70․ Ժոաո Ժեզուս։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 3․ Էրիկ Փիլոյան, 6. Արման Ղազարյան, 24․ Իգոր Ստոյանովիչ, 9․ Նարեկ Աղասարյան, 33․ Մարկոս Ժունիոր (22․ Միքայել Միրզոյան 72'), 28․ Պավել Մոգիլևեց (5․ Դրաման Սալու 86'), 23․ Արաս Օզբիլիզ (ա), 77․ Թեմուր Ջիկիա (11․ Գևորգ Տարախչյան 64'), 99․ Յայա Սանոգո (Արտյոմ Մաքսիմենկո 64')։

Պահեստայիններ՝  31․ Դմիտրի Աբակումով, 1․ Մխիթար Ումրեյան, 16․ Իսաակ Բարրի, 17․ Էդուարդո, 88․ Ժիրայր Մարգարյան, 5․ Դրաման Սալու, 22․ Միքայել Միրզոյան, 90․ Օլեգ Պոլյակով, 11․ Գևորգ Տարախչյան, 18․ Լեոն Սաբուա, 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 55․ Արտյոմ Մաքսիմենկո։