Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ 3 ՄԻԱՎՈՐ «ԱԼԱՇԿԵՐՏ-2»-Ի ՀԵՏ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ

16/09/2023

Հայաստանի առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում մեր թիմը հյուրընկալեց «Ալաշկերտ-2»-ին ու հաղթեց 1-0 հաշվով:  «Ուրարտու-2»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Գագիկ Պետրոսյանը։

Առաջին խաղասկեսում հիմնականում ընթանում էր լարված պայքար: Չնայած դրան, վտանգավոր պահեր գրեթե չկային: «Ուրարտու-2»-ը հիմնականում գրոհները զարգացնում էր ձախ թևով: Առաջին քիչ թե շատ սուր պահն առաջացավ 21-րդ րոպեին․ Գևորգ Գրիգորյանը միջին տարածությունից շեղ հարվածեց: Եվս 2 րոպե անց մեր ֆուտբոլիստներից Գառնիկ Մինասյանը։ 30-րդ րոպեին մեր տղաները ստացան անկյունայինի իրավունք: Ստանդարտի իրացումից հետո հարվածային դիրքում հայտնվեց Դավիթ Ղիասյանը, սակայն նրա փորձը ևս հաջող չէր: 34-րդ րոպեին աչքի ընկնելու հնարավորություն ուներ նաև Լևոն Բաշոյանը, սակայն մեր կիսապաշտպանի հարվածը նպատակին չհասավ: «Ալաշկերտ-2»-ի ստեղծած պահերն անհամեմատ ավելի քիչ էին և ոչ սպառնալից: Մրցակիցն առաջին կեսում հիմնականում զբաղված էր գնդակ պահելով ու դիրքային գրոհներ անցկացնելով, որոնք ոչնչի այդպես էլ չբերեցին:

Երկրորդ խաղակեսում մեր տղաները մեծացրին ճնշումը: 50-րդ րոպեին «Ալաշկերտ-2»-ը նորից խուսափեց վերահաս գոլից. Հայկ Գալստյանը չկարողացավ իրացնել գոլային շքեղ պահը: Ի վերջո, գրոհների տեղատարափը տվեց իր արդյունքը. 53-րդ րոպեին եզրից կատարված գրագետ փոխանցումը հասավ Գագիկ Պետրոսյանին: Մեր ֆուտբոլիստը ճիշտ գնահատեց իրավիճակն ու գնդակն ուղարկեց «Ալաշկերտ-2»-ի դարպասը: 62-րդ րոպեին «Ալաշկերտ-2»-ը կարող էր հավասարեցնել հաշիվը: Մրցակցի հարձակվող Արթուր Օրդինյանի հարվածից հետո մեր թիմին վերահաս գոլից փրկեց պաշտպան Ալիկ Մկրտչյանը սահանկումով հեռացրեց գնդակը: Մինչև խաղի ավարտը մեր թիմը շարունակում էր լինել դոմինանտ: 79-րդ րոպեին Բաշոյանի փոխանցումից հետո Ղիասյանը մոտ էր գեղեցիկ գոլի հեղինակ դառնալուն, սակայն նրա հարվածը փոքր շեղությամբ անցավ վերևի հեռավոր անկյունից:

Հանդիպման վերջում «Ալաշկերտ-2»-ը ստացավ վտանգավոր տուգանայինի իրավունք, և կարող էր գործել «դու չես խփում, քեզ են խփում» ֆուտբոլային չգրված օրենքը, սակայն Միշիևի գերազանց սեյվը փրկեց մեր թիմին գոլից:

Հավելենք, որ հաջորդ տուրում Պադերինի տղաները հյուրի կարգավիճակում կմրցեն  «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի 16:00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱԼԱՇԿԵՐՏ-2» 1-0

1-0 Գագիկ Պետրոսյան (53')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 92. Ալեքսանդր Միշիև, 12․ Արա Ջոլաքյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 27․ Գառնիկ Մինասյան, 21․ Լևոն Բաշոյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 25․ Դավիթ Ղիասյան, 98․ Հայկ Գալստյան, 34․ Արթուր Թալասյան, 87․ Վահե Շափաղաթյան, 38․ Հայկ Ստեփանյան։

Պահեստայիններ՝ 95․ Սուրեն Ղազարյան, 91․ Հայկ Ղազարյան, 14․ Արամ Հունանյան, 29․ Արթուր Իսրայելյան, 39․ Նարեկ Դավթյան, 97․ Արթուր Մելիքյան, 96․ Գագիկ Պետրոսյան, 30․ Էրիկ Ղուլինյան, 80․ Պետրոս Մանուկյան, 37․ Ալիկ Գասպարյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան։

«ԱԼԱՇԿԵՐՏ-2»․ 12․ Վլադ Չատունց, 10․ Գրիգոր Նիկողոսյան, 97․ Վահագն Հակոբյան, 9․ Հովսեփ Հակոբյան, 3․ Գոռ Հակոբյան, 4․ Նարեկ Պետրոսյան, 88․ Ռոբերտ Ֆիդանյան, 19․ Արամ Ասլիկյան, 52․ Կուբի Մոնդեսիրե, 18․ Նարեկ Փիրիջանյան, 16․ Դավիթ Գրիգորյան։

Պահեստայիններ՝  90․ Արման Ղուկասյան, 13․ Ալեքսանդր Վոստրիկով, 8․ Էրիկ Տերյան, 11․ Արթուր Օրդինյան, 92․ Պապե Դեմբա Դիյե, 21․ Գևորգ Հովհաննիսյան, 27․ Սմբատ Պետրոսյան, 99․ Օլուէբուբե Միրաքլ, 33․ Նարեկ Քոչարյան, 78․ Դավիթ Ղանդիլյան, 6․ Աշոտ Համբարյան, 34․ Ալեքսանդր Տեր-Թովմասյան։