Not Selected

ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ «ՎԱՆԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

19/09/2023

IDBank Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում մեր թիմն Արմավիրի «Հոբելյանական» մարզազդաշտում հյուրընկալել էր «Վանին»։ Թիմերի առաջին հանդիպումն ընթացիկ մրցաշրջանում ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։  «Ուրարտուից» աչքի ընկան Դրաման Սալուն, Թեմուր Ջիկիան և Արտյոմ Մաքսիմենկոն, իսկ հյուրերի միակ գոլը հեղինակեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը։  

Առաջին խաղակեսում բավական բաց ու ակտիվ ֆուտբոլ տեսանք։ Առաջին րոպեներին նույնիսկ գործի մեջ էինք տեսնում «Վանի» դարպասապահ Նսոյ Ռայմոնդին, որը մի քանի անգամ ստիպված էր թիմին փրկել Յայա Սանոգոյի դիպուկ հարվածներից։ Մեր տղաների ակտիվ գործողությունները տվեցին իրենց արդյունքն արդեն 11-րդ րոպեին։ Անկյունայինից Էդուարդոյի փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Դրաման Սալուն՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում իր երկրորդ գոլը։

24-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Էրիկ Փիլոյանը ձեռքով խաղաց, որից հետո մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր դարպասին։ Այն ճշգրիտ իրացրեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը և հավասարեցրեց հաշիվը։ Մինչ ընդմիջում գրոհները երկուստեք շարունակվում էին, բայց նոր գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Վանի» ֆուտբոլիստներն ակտիվորեն առաջ էին գնում, բայց Դմիտրի Աբակումովը վստահ էր գործում։ 69-րդ րոպեին Գունկոյի տղաները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ Սեփական տուգանայինում հյուրերը խախտեցին կանոնները փոխարինման մտած Թեմուր Ջիկիայի նկատմամբ։ Վերջինս էլ իրացրեց այն՝ հաշիվը դարձնելով 2-1։ Հանդիպման մնացած հատվածում պահերն այդքան էլ վտանգավոր չէին։ Հիմնական ժամանակին ավելացված վերջին րոպեին էլ Արտյոմ Մաքսիմենկոն վերջակետ դրեց հանդիպմանը՝ հաշիվը դարձնելով 3-1։

Հավելենք, որ հաջորդ տուրում մեր տղաները հյուրի կարգավիճակում կմրցեն «Արարատի» հետ։ Հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա սեպտեմբերի 24-ին և կմեկնարկի 18։00-ին։  

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ» 3-1

1-0 Դրաման Սալու (11'), 1-1 Քրիստոֆեր Բոնիֆեյս (24'), 2-1 Թեմուր Ջիկիա (69'), 3-1 Արտյոմ Մաքսիմենկո (90+4')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 31․ Դմիտրի Աբակումով, 2․ Նանա Անտվի, 3․ Էրիկ Փիլոյան, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 9․ Նարեկ Աղասարյան (28․ Պավել Մոգիլևեց 60'), 5․ Դրաման Սալու, 22․ Միքայել Միրզոյան (55․ Արտյոմ Մաքսիմենկո 60'), 17․ Էդուարդո (33․ Մարկոս Ժունիոր 46'), 99․ Յայա Սանոգո (77․ Թեմուր Ջիկիա 60'), 11․ Գևորգ Տարախչյան (19․ Նիկոլայ Պրուդնիկով 82')։

Պահեստայիններ՝  42․ Ալեքսանդր Մելիխով, 1․ Մխիթար Ումրեյան, 16․ Իսաակ Բարրի, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 28․ Պավել Մոգիլևեց, 23․ Արաս Օզբիլիզ, 33․ Մարկոս Ժունիոր, 90․ Օլեգ Պոլյակով, 18․ Լեոն Սաբուա, 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 55․ Արտյոմ Մաքսիմենկո, 77․ Թեմուր Ջիկիա։ 

«ՎԱՆ»․ 24․ Նսոյ Ռայմոնդ, 18․ Նարեկ Հովհաննիսյան, 14․ Քրիստոֆեր Բոնիֆեյս, 37․ Իբրահիմ Յահայա, 21․ Դանիել Վերգարա, 11․ Դավիթ Մանոյան (ա), 99․ Արման Մկրտչյան, 2․ Հովհաննես Նազարյան, 28․ Արսեն Եղիազարյան, 30․ Անտոն Շոլոխ, 19․ Վրեժ Չիլոյան։

Պահեստայիններ՝ 12․ Արման Մելիքսեթյան, 27․ Ջոսուե գաբա, 10․ Վիլիամս Իպեյե, 33․ Համլետ Ասոյան, 5․ Դեու Դոսա Օլատունջի, 9․ Բենիկ Հովհաննիսյան, 23․ Ալբերտ Մնացականյան, 94․ Չուկվուեբուկա Օկորոնկվո, 70․ Օլաոլուվա Օջետունդե, 20․ Ջեյսն Կլիֆֆորդ, 88․ Կրիստիան Մոչիչ, 6․ Արմեն Մանուչարյան։