Not Selected

ԻՍԱԱԿ ԲԱՐՐԻ․ «ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏԻՎ Է ԿՐԵԼ ԱՅՍ ԱԿՈՒՄԲԻ ՄԱՐԶԱՇԱՊԻԿԸ»

02/09/2023

Թիմի նոր պաշտպաններից Իսաակ Բարրին «Վեստ Արմենիայի» դեմ խաղում դուրս էր եկել փոխարինման և գոլային փոխանցմամբ օգնել թիմին հաղթանակ տոնել։ Պաշտպանը խոսել է իր մարզավիճակից, գլխավոր մարզչի հետ հարաբերություններից և արդյունավետ գործողություններից խաղի ժամանակ․

ԽԱՂԱՅԻՆ ՆՈՐ ԴԻՐՔԻ ՄԱՍԻՆ

«Աջ պաշտպանի դիրքն ինձ համար խորթ չէր, քանի որ ընկերական հանդիպումներ այդ դիրքում անցկացրել եմ և ծանոթ էի այդ ամենին։ Ես ուրախ եմ, որ գլխավոր մարզիչը ինձ դուրս բերեց խաղադաշտ, քանի որ նա տեսել էր որակներ իմ մեջ՝ որպես եզրային պաշտպան, որովհետև ես կարողանում եմ հաճախակի միանալ գրոհներին և օգուտ տալ թիմին։ Ես մտա խաղադաշտ և օգնեցի իմ թիմին հաղթանակ տոնել, ինչի համար շատ ուրախ եմ»։

ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ իմ գոլային փոխանցումը օգնեց հաղթանակ տոնել։ Ուրախ եմ նաև, որ կարողացա օգնել թիմին, երբ պետք էի նրանց։ Իսկական պատիվ է կրել այս մարզաշապիկը»։

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Դմտրի Գունկոն հիանալի մոտիվատոր է և նա մշտապես ինձ մոտիվացնում է ավելի շատ աշխատել, քանի որ ցանկանում է ինձ տեսնել զարգանալու գործընթացում։ Մարզչական կազմը գլխավոր մարզչի հետ միասին իմ զարգացման մեջ ունեն մեծ դեր, որի համար շնորհակալ եմ նրանց»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ես գտնվում եմ լավ մարզավիճակում։ Պատրաստ եմ շարունակել օգնել թիմին, երբ նրանց պետք եմ։ Անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի շարունակեմ լավ ֆուտբոլ ցուցադրել։ Ամեն օր աշխատում եմ, որպեսզի դառնամ ավելի լավը»։