Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆ

05/09/2023

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Թիմ է վերադարձել երիտասարդ հարձակվող Գևորգ Տարախչյանը։

Տարախչյանն «Ուրարտուի» սան է։ 2021/22 մրցաշրջանների ընթացքում նա տեղափոխվեց «Սևան» ֆուտբոլային ակումբ, որի կազմում 9 հանդիպում անցկացրեց՝ դառնալով 1 գոլի հեղինակ, այնուհետև հանդես եկավ նաև «Նոայի» կազմում՝ անցկացնելով կրկին 9 խաղ։

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բավական արդյունավետ կերպով հանդես եկավ ԲԿՄԱ-ի կազմում, մասնակցեց 35 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ, իսկ նոր մրցաշրջանում ֆուտբոլիստը 6 խաղի է մասնակցել՝ աչքի ընկնելով 2 գոլով։

Գևորգ Տարախչյանն իր նորամուտը Հայաստանի Պրեմիեր լիգայում նշեց մեր թիմի կազմում` 2019/20 մրցաշրջանում՝ «Արարատի» դեմ խաղում (17 տարեկանում)

Հավելենք, որ մեր ակումբի կազմում նա մինչ այս մասնակցել էր 24 պաշտոնական հանդիպման։ 

Ողջունում ենք Տարախչյանին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին։