Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԱԼԲԱՆԻԱՅԻ ԻՐ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ

08/09/2023

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2025թ-ի առաջնության որակավորման փուլի մեկնարկային խաղում հյուրընկալել էր Ալբանիայի երիտասարդական հավաքականին։ Մեր ընտրանին, ցավոք, զիջեց մրցակցին 1-2 հաշվով։ Հայաստանի Մ-21 տարեկանների կազմում միակ գոլը 86-րդ րոպեին հեղինակեց «Ուրարտուի» հարձակվող Գևորգ Տարախչյանը։

Տարախչյանն ընդգրկված էր թիմի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստ Էրիկ Սիմոնյանը ևս 90 րոպե անցկացրեց խաղադաշտում, իսկ Խարիտոն Այվազյանը պահեստայինների թվում էր և խաղաժամանակ չստացավ։

Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի սեպտեմբերի 12-ին՝ կրկին սեփական հարկի տակ ընդունելով Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականին։