Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ

09/09/2023

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին անցկացրեց ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումը։ Մեր ընտրանին պատասխան խաղում Թուրքիայի հավաքականի հետ ոչ-ոքի գրանցեց մրցակցի հարկի տակ՝ 1-1։ Մեր ընտրանու կազմում խփած միակ գոլով աչքի ընկավ Արտակ Դաշյանը։

«Ուրարտուից» հավաքական հրավիրված Ժիրայր Մարգարյանն ու Էրիկ Փիլոյանը պահեստայինների թվում էին և խաղաժամանակ չստացան։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 11-ին՝ Երևանում մրցելով Խորվաթիայի ազգային ընտրանու դեմ։ Խաղը կմեկնարկի 20։00-ին։